Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը: «Հակառակ իրենց կեղծ հայտարարություններին, ԱՄՆ պաշտոնյաներն ուժեղացնում են հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը, որն ուղղված է շարքային իրանցիների դեմ»,- գրել է նա Twitter-ում: Զարիֆը հավելել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրանցիներն ուզում են սնունդ ունենալ, պետք է հանձնվեն ԱՄՆ-ին: Իսկ հիմա, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցի է ենթարկում ոչ միան սննդամթերքն, այլ նաև դեղորայքը»: