Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Լիբանանի կառավարության կազմում հայուհին նախարար է նշանակվել: Վարդինե Օհանյանը նշանակվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, նա առաջադրվել է ՀՅ Դաշնակցության կողմից։ Նախքան այս բարձր պաշտոնին նշանակվելը, Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցե հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: 2019 թվականի հոկտեմբերի 29-ից հետո քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելով, Լիբանանի նախագահ Միշել Աունը վերջապես հաստատել է կառավարության նոր կազմը: