Ահաբեկչությունը Մանբիջում կարող է ազդել Սիրիայից զորքերը դուրս բերելու` ԱՄՆ-ի որոշման վրա: Այդ մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Հնարավոր է` նրանք ցանկանում են, որ այդ իրադարձությունն ազդի Թրամփի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման վրա: Դա կարող է ազդել: Սակայն, եթե այդպես լինի, դա կլինի «Իսլամական պետության» հաղթանակը»,- ասել է նա: Մանբիջում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում` ամերիկացի զինվորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: