11.07.2025
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պոտենցիալը կկրկնապատկվի. հրամանատար
29.10.2019
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պոտենցիալը կկրկնապատկվի. հրամանատար

Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պոտենցիալը նոր ռազմական տեխնիկայով ու արդիականացված սպառազինությամբ համալրումից հետո գրեթե կրկնապատկվելու է: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, նման տվյալներ է ներկայացրել 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը՝ Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Իր հերթին Հրավային ռազմական շրջանի շտաբի պետ Սերգեյ Կուզուվլեւը նախարարին զեկուցել է, որ բազան ամբողջությամբ պահովված է նյութական միջոցներով, տեխիկայով եւ սպառազինությամբ: Նա նաեւ նշել է, որ բազայի պալիգոնային ենթակառուցվածքները թույլ են տալիս իրականացնել բոլոր տեսակի ռազմական նշանակության միջոցառումներ, ներառյալ՝ զորավարժանքները: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը Շոյգուին ասել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում կստեղծվի բազմաֆունկցիոնալ մշակութային-ժամանցային կենտրոն: Ռուսական 102-րդ ռազմաբազան ունի 2 կայազոր՝ Գյումրիում և Երևանում: Այն տեղակայվել է 1995 թվականին: