23.11.2024
Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանում առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մասնատված դասարաններ, սահմանափակ տեղաշարժ. ինչպե՞ս են աշխատելու դպրոցները

Հայաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որի խոսքով շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով:


Նա հիշեցրել է, որ պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։


Փոխնախարարի խոսքով, պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով: Մինչ այդ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը: «Խնայողությունները գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում», - ասել է նա՝ տեղեկացնելով, որ հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը:


Դպրոցներում, նախարարի խոսքով, խնդիր է դրված դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ փակ տարածքում միաժամանակ քիչ մարդ լինի: «Մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը: եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով», - ասել է Անդրեասյանը:


Կանոնանկարգվել են նաև մինչև 20 և 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հարցերը: «Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», - հայտնել է նա:


Միջոցառումների կիրառման արդյունքում դպրոցները հնարավոր է անցնեն նաև երկրորդ հերթի: Խոսքն այն դպրոցների մասին է, որոնք ունեն դրա համար անհրաժեշտ դրամական միջոցներ: «Եթե դպորցն անցնում է երկրորդ հերթի, ապա յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։