11.07.2025
Աղմկահարույց ծեծը մեկի հրաժարականի, մյուսի նշանակման պատճառ. Վայոց ձորը նոր մարզպետ ունի
31.10.2019
Աղմկահարույց ծեծը մեկի հրաժարականի, մյուսի նշանակման պատճառ. Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Իր խոսքում Գրիգորյանը հայտարարեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի բարելավմանը:   Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր իր հրաժարականի մասին՝ աղմկահարույց միջադեպից հետո: Նա նշել էր, որ այդ որոշմանը հանգել է, քանի որ կարևորում է նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը։ Հիշեցնենք, 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:  Ուշագրավն այն է, որ ըստ մամուլի՝  Արարատ Գրիգորյանը հանդիսանում է փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված արդեն նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։