Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը», - ասված է վարչապետի գրառման մեջ: