Թուրքիան թույլ չի տվել Երևան ուղևորվող Գերմանիայի ԶՈՒ օդանավի թռիչքն իր օդային տարածքով
Հուլիսի վերջին Թուրքիան «արգելափակել է Բունդեսվերի առաքելությունը»՝ թույլ չտալով Գերմանիայի Զինված ուժերի օդանավի թռիչքն իր օդային տարածքով, քանի որ այն ուղևորվում էր Երևան: Այս մասին Spiegel ամսագրին հղում անելով գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի, Թուրքիայի օդային կարգավորիչները «ինքնաբուխ և առանց բացատրության» հրաժարվել են թույլ տալ, որ ինքնաթիռը անցնի թուրքական օդային տարածքով: Արդյունքում Քյոլնից մեկնարկած Airbus 310-ը ստիպված է եղել վերադառնալ բազա:
Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան՝ հայ զինծառայողներին ուսման նպատակով Գերմանիա տեղափոխելու համար:
Ի դեպ, ավելի ուշ Թուրքիան չի մեղմել իր դիրքորոշումը, և օգոստոսի կեսերին գերմանական օդուժը ստիպված է եղել կատարել ընտրություն հօգուտ «շատ ավելի երկար երթուղու»՝ այդժամ օդանավը ստիպված թռչել է Ռուսաստանի օդային տարածքով: