Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ
Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կնքվել է նաեւ 4 ՍՈՒ-25–երի արդիականացման ծրագիր, որը որ տարիներ շարուանակ մեզ չի հաջողվել իրականացնել, բայց հիմա իրականություն դարձավ»,-ասաց նախարարը` հավելելով, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
Նախարարը հավելել է, որ իրեն ոգեշնչել է նաեւ հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից գնել է «Սու-30ՍՄ» չորս կործանիչ: Երևանը հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստանից նոր ինքնաթիռներ ձեռք բերել:
Նշենք նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերությունը Սու-25 ինքնաթիռների արդիականացման և վերանորոգման պայմանագիր են ստորագրել։ Պայմանագիրը «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերության» գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Տարասենկոն: