ԱՄՆ-ը շարունակում է ուժային մեթոդներով միջազգային հանրության վզին փաթաթել իր կամքը: Այդ մասին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ անցյալ տարի իրավիճակն աշխարհում բարդ է եղել հենց այն պատճառով, որ Արևմտյան մի շարք երկրներ և ԱՄՆ-ը համառորեն չեն ցանկացել ընդունել ձևավորվող բազմաբևեռ աշխարհի իրականությունը: Խոսելով ՆԱՏՕ-ի մասին նա նշել է, որ ՌԴ-ն կարձագանքի ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությանը իր սահմանների մոտ: