«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային հարձակման փորձ են ձեռնակել Իդլիբի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված սիրիական զորքերի ուղղությամբ: Իդլիբի հարավ-արեւելքում սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման եւ դաշնակիցների զանգվածային հարձակումը: Աբու-Դաֆնա գյուղի մոտ զինված բախումների ժամանակ ահաբեկիչները ծանր զենքեր են կիրառել: Սիրիական բանակի զինվորները ահաբեկիչներին ստիպել են մեծ կորուստներ կրելով նահանջել: