9.11.2025
Կուտոյանի դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ. մանրամասներ
17.01.2020
Կուտոյանի դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ. մանրամասներ

Մամուլը մանրամասներ է հրապարակում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի վերաբրյալ, որի դին հայտնաբերել են իր բնակարանում: Այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հատուկ քննչական ծառայությունից VERELQ-ին հայտնեցին, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել:  Ինչպես հայտնում է Hraparak.am-ը, դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, իսկ 2018 թվականին լքել այն՝ թավշյա հեղափոխությունից հետո: 2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարի ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել: Վարչապետի խոսքով, ակնհայտ է, որ ոչնչացված նյութերն առնչվում են լայնածավալ շրջանակի՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների: Շատերն այդ ժամանակ մտածեցին, որ վարչապետի ակնարկը Գեորգի Կուտոյանին էր վերաբերում, սակայն հետո այդ ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ փաստաթղթեր են ոչնչացման գործով Կուտոյանը չի հարցաքննվել: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ինքնասպան եղավ Ոստիկանության նախկին պետ, Մարտի 1-ի գործով անցնող Հայկ Հարությունյանը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: