24.11.2024
Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործը դատարանում է
prev Նախորդ նորություն

Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտությունը. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հրապարկել է նոր որոշում՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։


Ըստ այդմ, կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները.


Վերաբացվել են՝


Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից,

Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց,

Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով,

Գրադարանները,

Թանգարանները

Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝


Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,

Գրադարանների և թանգարանների,

Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,

Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝


Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,

Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝


Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը,
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։


Պարետի որոշումն ամբողջությամբ այս հղումով: