Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը հանելու վերաբերյալ։
Սակայն այսօր Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ վերջին ներկա չէր նիստին։
Դատավորի խոսքով, առանց ամբսատանյալի նիստն անհնար է շարունակել:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունը 2018-2020 թ..-ին 1 մլրդ 36 մլն դրամի չկատարած հարկային պարտավորություններ ունի, ինչի համար էլ ցանկանում են գույքի մի մասը կալանքից ազատել, որպեսզի կարողանան հարկային պարտավորությունները կատարել։ Բայց դատավարը նշեց, որ երբևէ չի արգելել «Արա և Այծեմնիկ» ընկերությանն իր հարկային պարտականությունները կատարել, ուստի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժվեց։