24.11.2024
Արայիկ Հարությունյանը աշակերտներին և ուսանողներին ինքնամեկուսացման կոչ է արել
prev Նախորդ նորություն

Ձևավորել համագործակցության տարածաշրջանային հարթակ. նախագահի նամակը Լուիզ Մուշիկիվաբոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:


Եվս մեկ անգամ ընդգծելով 2018թ. Հայաստանում անցկացված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը՝ նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին է ներկայացրել նախագահական մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարթակ:


Հանրապետության նախագահը տիկին Մուշիկիվաբոյին հրավիրել է մասնակցելու Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը և կհամախմբի աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունն ու արհեստական բանականությունը: «2019թ. Մտքերի հայկական առաջին գագաթաժողովի հաջողությունը մեզ քաջալերեց Շամոնիից դուրս նույնպես այն դարձնել տարեկան՝ նպատակ ունենալով ընդլայնել գագաթաժողովի աշխարհագրությունը և վեր հանել նոր գաղափարներ ու հնարավորություններ»,-նշված է նախագահ Սարգսյանի նամակում:


Նախագահական մյուս նախաձեռնությունը, որի մասին խոսել է Հայաստանի նախագահը, ATOM (Advanced Tomorrow) ծրագիրն է, որի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը դարձնել տարածաշրջանային հարթակ: Նրա խոսքով՝ բազմաթիվ պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող ձեռնարկություններ արդեն համագործակցության պատրաստակամություն են հայտնել:


Անդրադառնալով Հաջողակ փոքր պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկել է շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարների հետ, ներառյալ ֆրանկոֆոն որոշ երկրներ, որոնց մեջ՝ Ռուանդան ու Քաթարը: Նախաձեռնության նպատակը բնավ էլ գոյություն ունեցող համագործակցության օղակները փոխարինելը չէ, ոչ էլ ծանրաշարժ կառույց ստեղծելը, այլ՝ փոքր պետություններին համախմբելը, որոնք համագործակցության և երկխոսության ճկուն հարթակի շրջանակներում կարող են հաջողել զանազան ոլորտներում: