ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀԺ-ն: Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Քոչարյանը թերթի հետ զրույցում. «ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն»,- հավելեց նա: Քոչարյանը այս պահին այլ հարցերի չի պատասխանել: Նշենք, որ փոխոստիկանապետը նշանակվում եւ ազատվում է նախագահի հրամանագրով: Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: