24.11.2024
Արթուր Վանեցյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Արցախում COVID-19 հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ:


Դժբախտաբար, 81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:


Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:


Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն: