Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ավելի քան 1,2 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Վրաստան
Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 1,2 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելել են Վրաստան: Այս մասին ասել է Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշիշվիլին, հայտնում է «Նովոստի – Արմենիա» գործակալությունը:
Ըստ նրա, այս ընթացքում 14 կանոնավոր թռիչք է իրականացվել այն երկրներից, որոնց հետ Վրաստանը վերսկսել է փոխադարձ օդային հաղորդակցությունը: Ընդհանուր առմամբ, այս չվերթները 2.2 հազար ուղևոր են տեղափոխել Վրաստան, որից 56%-ը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են:
«Սա բավականին դրական թիվ է: Բնականաբար, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա նվազագույն ցուցանիշ է այն ցուցնիշի համեմատ, ինչ մենք կունենայինք, եթե չլիներ համաճարակը: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք շատ լավ միտում», - ասել է Կվիրիվիշվիլին:
Ըստ նրա, մինչ այժմ զբոսաշրջիկներից որևէ մեկի մոտ չի հաստատել հիվանդությունը: