25.11.2024
Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ավելի քան 1,2 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Վրաստան
prev Նախորդ նորություն

Արցախում COVID-19 հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:


Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:


Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:


Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն: