25.11.2024
Պետք չէ սպասել օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը. նախարար
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ-ն կիրականացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:


ՀԾԿՀ-ից հայտնում են, որ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին:

Տեղեկացվում է, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին:


ՀՀ ՀԾԿՀ նախագահի 2020թ. օգոստոսի 18-ի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ իրականացնելու մասին» №516-ՀՆ հրաման: