24.05.2025
Ռոմանոս Պետրոսյանը կոչ է արել որսի սիրահարներին դրսևորել գիտակից վարք
prev Նախորդ նորություն

«Աէրոֆլոտը» կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան չարթերային չվերթներ

Օգոստոսի 28-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ /չարթերային/ չվերթներ։

Ինչպես հայտնում է ՀՀ հյուպատոսությունը, Լոս Անջելես-Մոսկվա-Երևան չվերթները կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես հատուկ /չարթերային/ չվերթները կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկ անգամյա հաճախականությամբ։

«Չվերթներից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները /ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները/։


Կայուն ուղևորահոսքի դեպքում, չվերթները կարող են դառնալ պարբերական»,- նշվում է  հաղորդագրության մեջ։


 

Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան