9.07.2025
Պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել. ՀԲՃ
prev Նախորդ նորություն

Հարությունյանը ազատել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին՝ որդուն աշխատանքի տեղավորելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին՝ իր հանձնարարականին չհետևելու պատճառով:


«Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:


Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահը:


 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները