23.11.2024
Ադրբեջանում Գուրգեն Ալավերդյանի իրավունքները կոպիտ խախտվում են, առկա է ատելություն. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը հայտնում է, որ պղնձամոլիբդենային կոմբինատը հենց Քաջարան գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։


«Ահազանգ ենք ստացել Քաջարան գյուղից այն մասին, որ պղնձամոլիբդենային կոմբինատը հենց գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։ Հանքի լցակույտերը լցվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն ամբողջովին վերցնում են խողովակների մեջ, որի հետևանքով գետն ըստ էության ցամաքում է», - ասված է հաղորդագրության մեջ։


ՀԲՃ-ն նաև ներկայացնում է, որ Ողջի գետի չորացման մասին փաստող տեսանյութ:



«Ահազանգը փոխանցում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ներկայացված փաստերն ուսումնասիրելու և դրանց օրինականությունը պարզելու նպատակով», - տեղեկանում ենք ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից։