25.05.2025
Հարությունյանը ազատել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին՝ որդուն աշխատանքի տեղավորելու համար
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում:


Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ եւ բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջեւ ձեւավորվել են անկեղծ երկխոսություն եւ արդյունավետ գործակցություն:


Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան