23.03.2026
Ավելացվում է զինծառայողների արձակուրդների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափը
30.04.2020
Ավելացվում է զինծառայողների արձակուրդների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափը

Զինծառայողների՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և այնտեղից վերադառնալիս տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու չափը կավելանա: Նման որոշում այսօր՝ ապրիլի 30-ի նիստոին ընդունեց կառավարությունը: Ըստ որոշման՝ Հայաստանի տարածքում 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազ․ դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 հազ․ դրամ։ Որոշումը, ինչպես ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, վերաբերում է պայմանագրին, ժամկետային ծինծառայողնեին և ոստիկանական զորքերին ու ԱԱԾ ծառայողներին: Նրա խոսքով, մինչև օրս, եթե զինծառայողի ծառայության վայրը Մեղրիում է, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, նա փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար: Որոշման արդյունքում ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմելու է 150 մլն դրամ, որը, ինչպես նշեց նախարարը, կիրականացվի ՊՆ-ին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: