ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու առաջին երեք տարվա ընթացքում երկրում իրադրությունն զգալիորեն բարելավվել է: «Ուղիղ երեք տարի առաջ էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի»,- գրել է Թրամփն իր թվիթերում: Նա նշել է, որ վերջին 3 տարում «աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակը հասել է ամենացածր մակարդակին երկրի ամբողջ պատմության ընթացքում»: