Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1932-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 20189 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1000 անձ (մեկ օրում ավելացել է 29-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 900 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ): Մահացածների թիվը 30 է: