6.02.2026
Մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության գործիք է. փորձագետ
30.03.2020
Մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության գործիք է. փորձագետ

ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն` ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»: Ազգային ժողովի պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը: Պատգամավորները մհատոգություներ ունեն քաղաքացիների անձնական տվյալներին պետության միջամտության վերաբերյալ: Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ավելի զգուշավոր էին իրենց ձևակերպումներում ու շեշտադրում էին այդ տվյալների չչարաշահման կարևորության մասին՝ զգուշորեն ընդգծելով նաև հեռախոսազանգերը վերահսկելու աննպատակահարմարությունը: Ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը հորդորեցին հետ կանգնել վերահսկողության խստացման գաղափարից և զբաղվել արտակարգ դրության սահմանափակումներից տուժած հազարավոր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմամբ: