Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ: Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, իսկ 2018 թվականին լքել այն՝ թավշյա հեղափոխությունից հետո: 2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարի ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել: Վարչապետի խոսքով, ակնհայտ է, որ ոչնչացված նյութերն առնչվում են լայնածավալ շրջանակի՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների: