11.07.2025
ԱԱԾ աշխատակիցը հափշտակել է խոշոր չափերի գումար. ԱԱԾ-ի բացահայտումը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։


Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշում է, որ սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կողմերին և հաջողություններ մաղթել։


 

Իրանի նախագահը երեք օր ուշացումով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ