11.03.2025
ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահը երեք օր ուշացումով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Իրանի նախագահը երեք օր ուշացումով՝ սեպտեմբերի 24-ին, շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը՝ ուղերձեր հղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին:


Ինչպես հայտնում է իրանական parstoday.com-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձի Հասան Ռոհանին նշում է.«Հուսով եմ, որ նկատի առնելով պատմական, մշակութային, ու հասարակական կապերը՝ Իրանի ու Հայաստանի պատասխանտուների ջանքերով երկու երկրների ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման ականատեսը լիենք»:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում Իրանի նախագահը հստակեցրել է. «Անկասկած մշակութային, հասարակական ընդհանրությունները ու բարեկամական կապերը նպաստավոր հող է պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար և երկու երկրների ժողովուրդները կարողանալու են կառուցողական ու բարեկամական հարաբերությունների հարցով օրինակ ծառայել աշխարհի երկրներին»:


Ռոհանին հույս է հայտնել, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական ջանքերի ու փոխհարաբերությունների լույսի ներքո կտեսնենք երկու ժողովուրդների բարեկեցության պայծառ ապագան:


Հատկանշական է, որ Իրանը բավականին սառն էր ընդունել Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման փաստը: Դեսպանատան բացման մասին լուրերի հրապարակումից հետո Թեհրանում ՀՀ դեսպանատան դեմ մի խումբ իրանցիրներ իրականացրել էին բողոքի ակցիա: Այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման վերաբերյալ Իրանի ԱԳՆ-ին բացատրություններ էր ներկայացրել նաև այդ երկրում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը:


 

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը