ԱՄՆ-ում ձերբակալվել է նախկին ոստիկանապետի փեսան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը, ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում: Այս մասին ասված է ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ:
Ընդ որում, նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, իրականացնելով իր լիազորությունները, արդեն պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր՝ Գեւորգյանին Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
"Սակայն հարկ է նշել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քրեական գործերով անձանց փոխանցման ոլորտում երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում արտահանձնման գործընթացի հետ կապված բարդությունների տեսանկյունից", - նշվում է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավել է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու հատկանիշներով:
Ավելի վաղ "Hetq.am" հրապարակել էր, որ խորհրդարանի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը Գլենդելում գնել է 1,5 մլն դոլարով առանձնատուն: Այդ նյութն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, և ստացված տվյալների հիման վրա հարուցվել քրեական գործ:
Քննության ընթացքում պարզվել է, որ պատգամավորը չի հայտարարագրել իրեն պատկանող ԱՄՆ-ում ձեռք բերված երեք անշարժ գույք՝ Լոս Անջելեսում 490.000 ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք (գնված 2011թ. ապրիլի 6-ին), Գլենդելում 520.000 ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք (գնված 2015թ. օգոստոսի 10-ին), Լոս Անջելեսում գտնվող անշարժ գույք (գնված 2016թ. հունիսի 2-ին), ինչպես նաև թաքցրել է այն փաստը,որ
Դատարանը բավարարել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Արթուր Գեւորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: