Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված նոր դեպքերով պայմանավորված «Այո»-ի քարոզչական շտաբում սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան: Այս մասին հայտարարել է «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Պապիկյանն այս մասին հայտարարել է պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով քարոզչությունը դադարեցնելու մտադրություն կա։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանրաքվեի քարզչական արշավը դդարեցնելու քննարկում այժմ չկա: «Հապճեպ որոշումներ չեն կայացնում, անհրաժեշտ է հիմնավորված տեղեկատվություն: Նման որոշում պետք է կայացնի պետությունը», - ասաց նա: Մարտի 11-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք։ Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։