ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ է անցկացնում ՌԴ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Մոսկվայի հետ վարում է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա»: «Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի շուրջ»,- հավելել է նա: