4.04.2026
Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի «Chevy Chase» կենտրոն
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը չի անցել համավարակի փորձությունը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում COVID-19 համաճարակի հետեւանքների դեմ պայքարի քննարկումը տարաձայնություններ է առաջացրել ԱՄՆ-ի եւ ԱԽ մյուս անդամների, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ՝ վիրուսի տարածման գործում Պեկինի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերի շուրջ, հաղորդում է "Ինտերֆաքսը":


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակներում բարձր մակարդակի ԱԽ-ի հանդիպմանը, նշել է COVID-19 կորոնավիրուսի վերահսկողությունից դուրս գալու պատճառը:


"Պանդեմիան դարձել է միջազգային համագործակցության արդյունավետության փորձություն՝ փորձություն, որին մենք չենք դիմացել։ Գլոբալ մասշտաբով այն հանգեցրել է մոտ 1 մլն մարդու մահվան, վիրուսով վարակվել է ավելի քան 30 մլն մարդ, վիրուսը դուրս է եկել վերահսկողությունից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ աշխարհը պատրաստ չէր համագործակցել, միասնություն եւ համերաշխություն դրսեւորել", - հայտարարել է Գուտերեշը։


Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել միավորվել համաճարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարում։ "Մենք ընտրություն չունենք։ Կամ մենք կմիավորենք գլոբալ ինստիտուտները, որոնք համապատասխանում են սահմանված նպատակներին, կամ մեզ սպասում է պառակտում եւ քաոս", - նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանը Ուզբեկստան կմատակարարի «Սպուտնիկ V» պատվաստանյութի մինչեւ 35 մլն չափաբաժին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար