26.11.2024
Եթե Ծառուկյանի կալանքը կհանգեցնի ժողովրդի վիճակի բարելավմանը, խնդիր չկա. ԲՀԿ առաջնորդ
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 392 նոր դեպք, 135 առողջացում և 2 մահ

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությմաբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 392 նոր դեպք, 135 առողջացում և 2 մահ: Բացասական թեստերի թիվը 3450 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 10 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 48643
Առողջացածներ - 43401
Փաստացի բուժվողներ - 4002
Ընդհանուր թեստեր - 272235
Մահվան ելքեր - 947
Մահվան ելքեր այլ պատճառով – 293


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է», - ասված է հաղորդագրությունում: