27.11.2024
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Ոչ վաշխառությանն ու վարկային թալանին. ՀԱՍԱԿ-ը պահանջագիր հանձնեց վարչապետին և ԱԺ նախագահին

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան անցկացնելու հերթը «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցությանն էր: Վերջինիս անդամներն այսօր բարձրաձայնեցին վարկային տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտության մասին, քանի որ երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը օր օրի ավելի է խորանում:

Բացի այս, ակցիայի մասնակիցները պահանջում են օրենսդրական փոփոխություններ, որոնք հստակ կամրագրեն, որ վարկային կազմակերպությունները չպետք է կարողանան այնպիսի վարկեր տալ, որոնք մարդկանց էլ ավելի անելանելի վիճակի մեջ կդնեն:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն ընթերցեց նամակը, որ ավելի ուշ հանձնվեց երկրի առաջին դեմքերին` ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին.

«Վարկային կազմակերպությունները, որոնք այսօր օրինական թալանով են զբաղված, գործել են նախկին իշխանությունների օրոք, բայց Դուք, որպես ժողովրդի կողմից բարձր լեգիտիմություն ստացած իշխանություն, պետք է ձևավորեք քաղաքական կամք և վերջ տաք այս լրջագույն խնդրին, որը ՀՀ քաղաքացիներին տանում է դեպի աղքատություն: Ավելորդ ենք համարում հիշեցնել, որ համավարակի ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բանկերը ավելացրել են սպառողական վարկերի տոկոսադրույքները, ինչն ուղղակի հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Իսկ այն բանկերը, որոնք հայտարարեցին վարկային արձակուրդի մասին, իրականում այդ տոկոսները երեք ամիս անց պահանջեցին: Լրջագույն խնդիր է նաև այն, որ դատական համակարգում առկա խնդիրների պատճառով դարձյալ տուժում են շարքային քաղաքացիները` դատական նիստերի հետաձգումն ավելացնում է նրանց վարկային տոկոսների բեռը(խոսքը, մասնավորապես, Express Credit կազմակերպության մասինէ), և միանշանակ է, որ արմատական բարեփոխումները ոլորտում ուղղակի անհրաժեշտություն են»,- ընթերցեց Ղուկասյանը նամակը, որը ՀԱՍԱԿ-ը հանձնեց ՀՀ վարչապետին, իսկ պատճենը` ԱԺ նախագահին, շարունակելով բողոքի ակցիան ԱԱԺ դիմաց:

Բացի այս, նշեց նա, ՀԱՍԱԿ-ը պահանջում է Կենտրոնական բանկի կողմից վարկային այդ կազմակերպությունների նկատմամբ այնպիսի վերահսկողություն սահմանել, որ նրանք չկարողանան մանևրել:

Իր խոսքում ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հայտարարեց, որ անցած ամիսների ընթացքում կուսակցությունը բազմաթիվ տուժած քաղաքացիներից բողոք-նամակներ է ստացել մեկ պահանջով` իրենց բողոքի ձայնը հասցնել երկրի իշխանություններին, որպեսզի Հայաստանում ազատորեն գործող վաշխատու կազմակերպությունների գործունեություն ըկասեցվի և մարդիկ կարողանան հանգիստ շունչ քաշել.

«Արտակարգ դրության ժամանակ մարդիկ մնացել էին առանց աշխատանքի, բիզնեսը ամենամեծ հարվածը կրեց ու շատ քաղաքացիներ անգամ իրենց ընտանիքներըպահելություն հնարավորություն չունեին: Այդպիսիք իսկապես բազմաթիվ են, և այսօր նրանք, բացի նրանից, որ կորցրել են իրենց աշխատանքը, տուժած են այդպիսի կազմակերպությունների կողմից: Ահրաժեշտ է երկրում կանխել վաշխառու կազմակերպությունների օրինական թալանը։ Կառավարությունը վերջապես պետք է մտածի իր քաղաքացիների մասին»,- հայտարարեց նա ու հավելեց` մեզ պետք են օրենքներ, որոնք բխում են ՀՀ քաղաքացիների, այլ ոչ թե վաշխառուների և թալանողների շահերից։