26.11.2024
Արմեն Փամբուխչյանը նշանակվեց ԱԻ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ

Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:


Հայտարարությունում ասվում է.


«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է։


Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:


Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին:



Սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում է կեղծ մի փաստաթուղթ, որը վերագրվում է Արցախի ԱԱԾ-ին: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


«Ժող ջան, էս էն մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում, սենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան։ Ընդհանրապես վերջին մի քանի օրը կտրուկ ակտիվացել են։ Քանի որ ընդհանուր ուզում են տպավորությւոն ստեղծել, որ իբր հեսա պատեազրմ ա սկսվելու, սենց ամեն ձեւ ու ամեն կողմից նման հնարքրների են դիմում»,- գրել է Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում: