ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շտապ դեէսկալացիայի կարիք ունի: Նա հայտարարել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ: «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսմամբ և կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները»,- ասել է Բայդենը կիրակնօրյա հայտարարության մեջ: