Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի դատախազությանը: Կալանավորումները կապված են արմատական իսլամի քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, ում Անկարան համարում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Կասկածյալների թվում են 3 գնդապետ, 8 մայոր եւ 10 լեյտենանտ: