7.07.2025
Դատապարտում ենք վանդալիզմի դրսևորումները. վարչապետի խոսնակ
03.12.2019
Դատապարտում ենք վանդալիզմի դրսևորումները. վարչապետի խոսնակ

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։ «Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի», - ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը։ Հիշեցնենք, նախօրեին ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկով ներկել է Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը.  «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է նա Facebook-ի իր էջում: