5.02.2026
Դատը չկայացավ. Դավիթ Սանասարյան
06.04.2020
Դատը չկայացավ. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ դադարեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանի դատական նիստն այսօր չի կայացել դատավարության մյուս մասնակիցների բացակայության պատճառով։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում: Սանասարյանը տեղեկացրել է, որ հաջորդ դատը հավանաբար տեղի կունենա ապրիլի 20-ին։ VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: