25.11.2024
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
prev Նախորդ նորություն

Պետք չէ կրակի վրա յուղ լցնել. Պեսկովը մեկնաբանել է Անկարայի հայտարարությունը

Մոսկվան ամենայն ուշադրությամբ հետևում է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին հետագա անելիքի համար: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը խորը վերլուծության և ՀԱՊԿ շրջանակում քննարկման առարկա է»,- ասել է նա:

«Անշուշտ առկա իրավիճակը, ռազմական գործողությունները շփման գծում կազմակերպությունում (ՀԱՊԿ- խմբ.) խորը վերլուծության թեմա է և, բնականաբար, քննարկման առարկա: Ես ձեռնպահ կմնամ այլ մեկնաբանություններից ելնելով այն հանգամանքից, որ սա շատ զգայուն թեմա է, որտեղ հարկավոր է պահպանել զգուշավորություն»,- շեշտել է Պեսկովը:

Անդրադառնալով Անկարայի կողմից Բաքվին աջակցություն հայտնելու մասին հայտարարություններին, նա ասել է, որ ցանկացած նման հայտարարություն ՀՀ-ին կամ Ադրբեջանին աջակցելու մասով, ըստ էության, կրակի վրա յուղ լցնող է: 


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:  


«Կերմլը նախևառաջ պնդում է շուտափույթ զինադադարի անհրաժեշտությունը: Ցանկացած հայտարարություն որևէ ռազմական աջակցության կամ ռազմականա ակտիվության մասին միանշանակ կրակի վրա յուղ են լցնում: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման մոտեցման հետ»,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե քննարկվում է, արդյոք, Կրեմլում ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը: