9.06.2025
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
prev Նախորդ նորություն

Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Պոմպեոն Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ՝ Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ: Հայտարարությունն ուղիղ եթերում ցուցադրել է հունական ERT Հանրային հեռուստաընկերությունը։


«Ես պետք է ասեմ, որ բռնությունը, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ լուծում գտնելու գործում», - ասել է Պոմպեոն։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել պատերազմը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին