24.11.2024
Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել պատերազմը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԽ-ի նախագահ, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին՝ ամփոփելով խորհրդի փակ խորհրդակցությունների արդյունքները։


«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն աջակցում են հակամարտության կողմերին ուղղված գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին», - ասել է նա:


Նրա խոսքով՝ կազմակերպությունը կանի այն ամենը, ինչ կարող է անել որպես Անվտանգության խորհրդի անդամներ՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։


«Եթե պահանջվի, մենք կխոսենք երկու ներկայացուցիչների (Հայաստանի եւ Ադրբեջանի) հետ, որպեսզի օգնենք նրանց ընդհանուր լեզու գտնել այստեղ՝ Նյու Յորքում եւ իրադարձությունների վայրում», - նշել է նա: