18.06.2025
Կեղծ հաղորդագրությունները հայ հասարակության շրջանում խուճապ սերմանելու համար են. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները:


«Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը: Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի»,-ներկայացրել է Ռուզաննա Գրիգորյանը:


 

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին