25.04.2025
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է քաղաքացիական չորս զոհի անունները
prev Նախորդ նորություն

Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ. ՊՆ

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ:


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ:


Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:


 


 

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար