17.06.2025
Արցախի ՊԲ կողմից Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն անում է ամեն ինչ դեէսկալացիայի համար. դեսպան

Ռուսաստանն ակտիվ աշխատում է և կապի մեջ է բոլոր կողմերի՝ հայկական, ադրբեջանական և թուրքական ղարաբաղյան հակամարտության գոտում դեէսկալացիայի համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ կոպիրկինը:


Նրա խոսքով, արվում է ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի էսկալացիային, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցությունների հուն և բացառվեն արտաքին դեստաբիլիզացիոն ազդակները:


"Փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Ռուսաստանն ավանդապես տեսնում է իր խնդիրը նրանում, որպեսզի թույլ չտա էսկալացիա, որպեսզի որպես միջնորդ ստեղծի պայմաններ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: ՌԴ-ն անում է ամեն ինչ, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ, դեէսկալացիայի համար",- ընդգծել է դեսպանը Կոպիրկինը:

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան