Ադրբեջանում պատերազմի սկսվելուց հետո սոցցանցերի արգելափակումներ են մտցրել
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին սահմանափակված է սոցցանցերի եւ այլ կոմունիկացիոն հարթակների աշխատանքը։ Այս մասին հայտնել Է NetBlocks ծառայությունը, փոխանցում է "Կոմերսանտը"։
Facebook Instagram-ը, WhatsApp-ը, YouTube-ը, Instagram-ը, TikTok-ը, LinkedIn-ը, Twitter-ը, Zoom-ը, Skype-ը չեն աշխատել։ Ծառայության տվյալներով՝ սահմանափակումները մտցվել են որպես անվտանգության միջոց՝ "Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար"։
Ինտերնետի պաշտպանության ընկերության տնօրեն Միխայիլ Կլիմարեւը "Նովայա գազետա" - ին հայտնել է, որ սոցցանցում կարելի է մտնել VPN-ի միջոցով, սակայն նման ծառայությունները տարածված չեն երկրի բնակչության շրջանում: "Բացի այդ, ոչ բոլոր ցանցերն են արգելափակված, օրինակ, "Վկոնտակտեն" շարունակում է աշխատել", — ասել է նա: