4.11.2026
Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ. բոլորս դեպի Ազատության հրապարակ. Մինասյան
11.11.2020
Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ. բոլորս դեպի Ազատության հրապարակ. Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել՝ վերնագրելով այն 96  ժամ մինչև ապագա. "Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։ Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ.1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։ 2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։ Այսօր ժամը 13:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Բոլորս դեպի Ազատություն։ Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։ Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացներ ունի:Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու",- գրել է նա: